Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

5 անսպասելի փաստ մրսածության և գրիպի մասին. 1in.am

5 անսպասելի փաստ մրսածության և գրիպի մասին. 1in.am

Գարնանը մեզանից շատերը սկսում են փռշտալ ու հազալ, իսկ առավել ծանր դեպքերում ստիպված ես լինում տանը մնալ, ծածկոցի տակ՝ ջերմաչափերի և թաշկինակների ուղեկցությամբ: Մի խոսքով՝ իրենց գործն անում են սուր շնչառական հիվանդությունները:

 

Այս հիվանդությունները, կարելի է ասել, քաջ ծանոթ են մեզ: Սակայն, միևնույն ժամանակ, դրանք անծանոթ են:

 

Zdorov-info.com.ua-ը ներկայացնում է սուր շնչառական հիվանդությունների մասին 5 ամենահետաքրքիր և անսպասելի փաստերը:

 

•   Փռշտալուց օդը քթից դուրս է թռչում 120 մ/վ արագությամբ, այդ արագությունը հավասար է տորնադոյի արագությանը: Փռշտալու պահին մենք շրջապատում գտնվողներին կարող ենք 150 միկրոբ փոխանցել:

 

•   Գրիպի վիրուսը 2-9 ժամ ապրում է սենյակի օդում, որտեղ գտնվում է հիվանդը: Մաշկի վրա դրա կյանքի տևողությունը 8-15 րոպե է, իսկ կոշտ մակերեսներին՝ մինչև 24 ժամ:

 

•   Հիվանդության պատճառ կարող են լինել 200 տարբեր վիրուսներ:

 

•   Եթե օրգանիզմ է ներթափանցել սուր շնչառական հիվանդություն առաջացնող վիրուսներից մեկը, ապա մեկ օր անց այն կարող է 16 միլիոնի հասնել: Իհարկե, դա կախված է մարդու օրգանիզմից, այդ պատճառով էլ հարկավոր է բարձրացնել իմուն համակարգի դիմադրողականությունը:

 

•   Հաշվարկված է, որ Եվրոպայի մեծահասակ բնակիչը մրսածությամբ տարեկան հիվանդանում է 2-5 անգամ: Երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում՝ 4-8 անգամ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. likar.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ